Սիբիրում բնական հրդեհների հիմնական պատճառը հրդեհի հետ անզգույշ վերաբերմունքն է, դրա մասին է վկայում ճանապարհների մոտ  հրդեհի օջախների մեծ մասի գտնվելը: Երկուշաբթի  սելեկտորային համաժողովից հետո այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Իրականացված օդային հետախուզությունը ցույց է տվել, որ բնական հրդեհների օջախների մեծ մասը գտնվում են ճանապարհների մոտ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ բնական հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդու անզգույշ վերաբերմունքն է կրակի հետ», - ասել է նախարարության ներկայացուցիչը:

Ինչպես խորհրդակցության ժամանակ նշել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար  Եվգենի Զինիչեւը, անհրաժեշտ է շարունակել բնակչության հետ բացատրական աշխատանքները:

Վարչության մամուլի ծառայությունում  նաեւ հայտնել են , որ Սիբիրում և Հեռավոր Արևելքում անտառային հրդեհների մակերեսը նվազել է մեկ քառորդով:.

«Սիբիրի և Հեռավոր Արեւելքի դաշնային շրջաններում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից խմբի ուժեղացումը  թույլ է տվել մեկ շաբաթվա ընթացքում հատուկ պահպանվող տարածքների ավելի քան 1 մլն հեկտարում վերացնել բնական հրդեհները:

Այսպիսով, հրդեհների ընդհանուր մակերեսը հուլիսի 30-ից նվազել է 25 տոկոսով », - ասել են  գերատեսչությունում:

Ըստ տվյալների, որոնք ներկայացրել է ԱԻՆ-ը, ակտիվ այրման մակերեսն այս պահին կազմում է մոտ 57 հազար հա, այդ օջախների մարման համար կենտրոնացվել են հրշեջների հիմնական ուժերը:

Նախարարությունը հատուկ հսկողության  տակ է առել երկու անտառային հրդեհներ, որոնք մոլեգնում են Իրկուտսկի մարզի բնակավայրերից 5 կմ հեռավորության վրա:

«Բնակավայրերի եւ  տնտեսական օբյեկտների համար  սպառնալիքներ չկան», - նշել են  մամուլի ծառայությունից:

Անտառային հրդեհների վերացման գործում ներգրավված ընդհանուր խմբում ընդգրկված է ավելի քան 4 հազար մարդ եւ  400 միավոր տեխնիկա: