Ամեն երրորդ իսպանացին կողմ է նոր համընդհանուր ընտրությունների անցկացմանը: Այս մասին վկայում են La Razon թերթում հրապարակված հարցման տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, հարցվածների 48,1%-ը չի ցանկանում եւս մեկ ընտրություն անցկացնել, իսկ 18,6%-ը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք աջակցում է իրադարձությունների նման զարգացումը: Բացի այդ, իսպանացիների մեկ երրորդը կարծում է, թե Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը պատասխանատու է երկրում քաղաքական փակուղու համար:

Հուլիսի 25-ին Ստորին պալատը չի հաստատել վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: Այժմ կուսակցությունները 2 ամիս ունեն՝ տվյալ հարցը լուծելու համար: