Քաղաքապետարանի գործողությունները ոչ թափանցիկ եւ անպատասխանատու են: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի իշխանությունները ընտրություններում ստանալով շատ ձայներ, պետք է կատարեն իրենց խոստումները, եւ նույնիսկ եթե կան օբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս դրանցից որեւէ մեկն իրականացնել,   այդ մասին պետք է պարզ ասել: Սակայն խնդիրն այն է, որ ըստ էության ոչինչ չի արվել:

«Այն էյֆորիան, որի մասին շատ է խոսվում, գերակշռում է հենց իշխանությունում, մասնավորապես ՝ քաղաքապետարանի աշխատողների շրջանում: Նրանք կարծում են, որ մենք ծափահարելու ենք նրանց յուրաքանչյուր գործողությանը: Բայց նրանք պետք է հասկանան, որ քաղաքապետարանը դա պարզապես վայր չէ, որտեղ կան աշխատասենյակներ, կոստյումներ և քարտուղարուհիներ, դա առաջին հերթին պետական հաստատություն է, եւ այստեղ մարդիկ պետք է պատասխանատու լինեն», - ասաց նա:

Հարությունյանը  հավելեց, որ իրենք նամակ են ուղարկել քաղաքապետարան ՝ պահանջելով տրամադրել«Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը, ինչպես նաև զեկույց կատարված աշխատանքի վերաբերյալ, չնայած քաղաքային իշխանությունները իրենք պետք է դա անեին:

 

«Մեկ-երկու ամիս հետո, երբ ստացվի քաղաքապետարանի պատասխանը, մենք կներկայացնենք այլընտրանքային ծրագիր: Տարօրինակ է, որ մի կողմից ասում են, որ «Սանիթեքը» պետք է պատասխանատու լինի աղբահանության հետ կապված խնդիրների համար, բայց մենք չենք տեսնում որևէ կոնկրետ իրավական գործընթաց և գործողություններ:

Ինչու ենք մենք  «Սանիթեքին» վճարում աղբահանության համար, սակայն միաժամանակ աղբահանությունը կատարվում է նաեւ քաղաքապետարանի ջանքերով:

Քաղաքապետարանի պաշտոնյաների հակասական և միակողմանի հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ քաղաքային իշխանությունների դիրքորոշումը անհիմն է: Նրանք դեռ քարոզարշավի ընթացքում խոստացել էին մեկ տարվա ընթացքում լուծել աղբահանության հարցը, բայց խոստումները չեն կատարվել:

Ես ի տաբերություն Հայկ Մարությանի չեմ կարող դատարկ խոստումներ տալ, դրա համար կսպասեմ նամակի պատասխանին:

Եթե չեն կարող կատարել իրենց պարտականությունները, թող ասեն այդ մասին», - ասաց նախաձեռնության համակարգողը:

Նա հավելեց, որ ընդհանրապես ոչ մի խոստում չի կատարվել: Դա վերաբերում է նաեւ կայանտեղիների, պոլիկլինիկաների վերակառուցմանը, եւ մակնապարտեզների շենքերի վերադարձի եւ Երեւանի կենտրոնից դուրս տուրիզմի զարգացման եւ հաշմանդամների համար բարելավված պայմանների ստեղծման հարցերին:

«Չեն կատարվել նաեւ վերելակների հետ կապված խոստումները: Այստեղ մենք տեսնում ենք, որ իշխանությունները փորձում են պատասխանատվությունն այլ մարդկանց վրա բարդել», - ասաց Բաբկեն Հարությունյանը: