Բրիտանական ավիաուղիների ավելի քան 20 000 ուղեւոր տուժել է IT խափանման պատճառով, գրում է Independent-ը:

Խափանման արդյունքում առնվազն 10 չվերթ է չեղարկվել Հատվիկի օդանավակայանում: Չեղարկված թռիչքների թվում դեպի միջերկրածովյան կուրորտներ տասնյակ չվերթներ են եղել:

Ընկերության համակարգի խափանումը հանգեցրել է չվերթների չեղարկմանն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ Բարսելոնա, Բեռլին, Փարիզ, Ժնեւ, Ցյուրիխ, Նիցցա, Աթենք, Ստամբուլ, Լառնակա, Հռոմ, Վենետիկ, Ամստերդամ, Ստոկհոլմ, Սանկտ Պետերբուրգ եւ այլն:

Տուժել են նաեւ ներքին թռիչքները. բրիտանացիները չեն կարողացել մեկնել Մանչեսթեր, Գլազգո եւ Էդինբուրգ: