ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրեթե անատամ թոշակառուն կծել է իր տուն ներխուժած տղամարդուն եւ նրան փակի տակ պահել, հաղորդում է  Associated Press-ը:

61-ամյա Էլիս Քոուլմանը պատմել է, որ արթնացել է վաղ առավոտյան դռան զանգից: Նա բացել է դուռը, եւ բնակարան է ներխուժել մի տղամարդ:

Կինը պատմել է, որ տղամարդն իրեն «մայրիկ» է անվանել եւ վստահեցրել, որ ամեն ինչ լավ կլինի:

Կինը կծել է բնակարան ներխուժած անձին, ապա նրան փակի տակ պահել եւ ոստիկանություն կանչել:

Ձերբակալվել է Ֆիցրոյ Մոնրոն, որն ավելի վաղ 3 դատվածություն է ունեցել: