Մեկ շաբաթ դրեյֆող, 121 ներգաղթյալով բեռնված իսպանական նավը ԵՄ երկրներից՝ Իսպանիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից օգնություն է խնդրել, հաղորդում է Associated Press-ը:

Open Arms նավը հայտնել է, որ նամակ է հղել բոլոր 3 երկրների կառավարություններին՝ խնդրելով դիմել Եվրահանձնաժողովին՝ ստեղծված բարդ իրավիճակը լուծելու համար:

Նշվում է, որ այժմ նավը գտնվում է Լամպեդուզա կղզու մոտ, եւ նավին մերժել են մտել Իտալիայի եւ Մալթայի տարածքներ: