Բուրունդիից վեցամյա Դարսի Իրաքոզեն, որը հայտնի էր Youtube-ում Kacaman կեղծանվան ներքո իր հանրահայտ երգիծական սքեչերի շնորհիվ, մահացել է մալարիայից, հաղորդում է BBC News-ը:
Դարսին սովորում էր կրտսեր դպրոցում եւ խաղում թատրոններում ու առցանց ներկայացումներում:
Նշվում է, որ տղան վարակվել էր չորեքշաբթի եւ մահացել ընդամենը մեկ օր անց:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ այս տարի Բուրունդիում մալարիայից մահացել է ավելի քան 1 800 մարդ: Հունվարից երկրում գրանցվել է մալարիայով վարակվելու ավելի քան 5 մլն դեպք:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մալարիայից հիմնականում զոհվում են երեխաներն Աֆրիկայում. ամեն օր կյանքից հեռանում է ավելի քան 2 500 մարդ:





























