Շաբաթ Շանհայի Disneyland-ը փակ կլինի եղանակային պայմանների հետեւանքով մոտեցող սուպերթայֆունի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով Shanghai Disney Resort-ը՝ ներառյալ Շանհայի Disneyland-ը, փակ կլինի շաբաթ՝ օգոստոսի 10-ին»,-հաղորդվում է Չինաստանի ժամանցային համալիրի կայքում:
Նշվում է, որ այդ օրերի համար Disneyland-ի տոմսեր ձեռքբերած այցելուները կկարողանան օգտվել դրանցից հաջորդող վեց ամիսների ընթացքում:
Ուրբաթ Չինաստանի կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի մասին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Լեկիմա» անունով փոթորիկը կշարժվի դեպի հյուսիս-արեւելք 50 կմ/ժ արագությամբ եւ առավոտյան կհասնի Չժեցզյան նահանգի լողափ քամու առավելագույն 14-16 բալ արագությամբ: Այնուհետեւ այն աստիճանաբար կթուլանա եւ կշարժվի դեպի հյուսիս:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուրբաթ եւ շաբաթ Չինաստանի հարավ-արեւելյան շրջաններում սպասվում է փոթորկային քամի եւ հորդառատ անձրեւներ, կա ջրհեղեղի եւ այլ բնական աղետների հավանականություն: Մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր նավերին վերադառնալ դեպի նավահանգիստ բաց ծովից, իսկ բնակիչներին՝ մնալ անվտանգ վայրերում:





























