Կոպենհագենում շաբաթ պայթյունը վնասել է ոստիկանական բաժանմունքը, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով ՝ սա երկրորդ պայթյունն է, որը Դանիայի մայրաքաղաքում որոտացել է վերջին չորս օրվա ընթացքում:
Ոչ ոք չի տուժել պայթյունից, Twitter-ում գրել է ոստիկանությունը:
Երեքշաբթի Դանիայի Հարկային ծառայության մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի մարդ թեթեւ վնասվածքներ էր ստացել:
Ոստիկանությունում հայտարարել են, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք այդ երկու պայթյունները փոխկապակցված են:
Իրավապահ մարմինները որոնում են դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդուն:





























