«Մեդիա Ֆորում» ԲԸ-ի եւ «Ապրիլ» հեռուստաալիքի գույքի վրա կալանք է դրվել, հաղորդում է Sputnik-Ղրղզստանը՝ վկայակոչելով ՂՀ ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ապրիլ» հեռուստաալիքի լրագրողներին ուժայինները վտարել են գրասենյակից, այնուհետ շենքի վրա կնիք դրել:
Ըստ մամուլի ծառայության՝ դատարանի որոշմամբ կալանքը դրվել է մինչդատական վարույթի շրջանակում:
«Մինչդատական վարույթի շրջանակում կհարցաքննվեն Աթամբաեւի կողմնակիցները՝ հետագա քննչական միջոցառումներն իրականացնելու համար », - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Մայիսմեկյան շրջանային դատարանի որոշմամբ Աթամբաեւին մինչեւ օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացքում:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը կասկածվում է Ղրղզստանի Քրեական օրենսգրքի 319-րդ «Կոռուպցիա» հոդվածը խախտելու մեջ:
Օգոստոսի 7-ի երեկոյան Կոյ-Տաշ գյուղում Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը փորձել էր գործողություն իրականացնել Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու համար, սակայն կողմնակիցները հարձակումը հետ էին մղվել:
Օգոստոսի 8-ին իրավապահները կրկնակի գրոհ էին իրականացրել, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվել էր: Ավելի ուշ սկսվել էին ցրել Աթամբաեւի կողմնակիցներին:
Վերջին տվյալներով՝ երկու օր տեւած բախումների արդյունքում տուժել էր 98 մարդ: Մեկ հատուկ ջոկատային հրազենային վնասվածքից մահացել է: Օգոստոսի 8-ին Ալա-Տոո հրապարկում սկսել էին հարյուրավոր մարդիկ հավաքվել: Մոտավորապես 23:00-ին ոստիկանության աշխատակիցները ցրել էին մարդկանց՝ կիրառելով աղմկաձայնային նռնակներ, ռետինե մահակներ եւ քարեր:





























