ՆԳՆ հարցաքննության են կանչվել Ալմազբեկ Աթամբաեւի զարմիկը՝ Նուրբեկ Շարշենովը, եւ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կունդուզ Աժիբեկովան, հայտնում է «Sputnik-Ղրղզստանը»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Շարշենովը եւ Աժիբեկովան հարցաքննվել են օգոստոսի 7-ի իրադարձությունների մինչդատական վարույթի շրջանակում:

Ավելի վաղ հարցաքննության էին կանչել նախկին նախագահի այլ կողմնակիցների, այդ թվում՝ Իրինա Կարամուշկինային, Կունդուզ Ժոլդուբաեւային, ինչպես նաեւ Աթամբաեւի որդուն՝ Սեյիթբեկին:

Հիշեցնենք, որ Ալմազբեկ Աթամբաեւը հանձնվել է օգոստոսի 8-ին իր տան գրոհի ժամանակ: Մայիսմեկյան շրջանային դատարանի որոշմամբ նա մինչեւ օգոստոսի 26-ը կմնա ԱԱՊԿ ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում: ՆԳՆ-ից հայտնել են, որ քաղաքական գործչին կասկածում են Ղրղզստանի ՔՕ 319-րդ հոդված՝ «Կոռուպցիա» խախտելու մեջ: