«Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրն առաջին անգամ ցուցադրվել է այսօր «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հրթիռն ունակ է գերձայնային արագություն զարգացնել եւ խոշոր թիրախներ խոցել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:
«Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում «Կինժալ»-ով զինված ՄԻԳ-31Կ կործանիչները պաշտպանել են գրոհիչ ավիացիան: Իսկ ՍՈւ-25Մ-ն ավիացիոն ռումբերով հարվածել են պայմանական հակառակորդի զենիթահրթիռային համալիրի մարտկոցին:
Դուբրովիչի հրաձգարանում, որն ունի ավելի քան 7000 քառ. մ տարածք, տեղադրվել է 12 տեսակի թիրախ, ընդհանուր մոտ 60 ունիկալ թիրախներ: ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչները, օրինակ, հարվածել են ինքնաթիռների կայանատեղիին: Իսկ դրանց պաշտպանել են 5-րդ սերնդի Սու-57 ավիացիոն նորագույն համալիրները: Դրանք բոլորովին վերջերս հաջող փորձարկվել են եւ անցել սերիական արտադրության: Առաջին նման ինքնաթիռը կհայտնվի ռազմատումներ են ացնել եւ արդեն սերիական արտադրության ռազմատիեզերական ուժերի սպառազինությունում տարեվերջին:





























