Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

«Հայտնում ենք, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։

Անցակետ տանող ճանապարհի երթեւեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը»,–ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։