Հնդկաստանում անվանակոչիկը զայրացել է, որ Jaguar-ի փոխարեն իրեն BMW են նվիրել եւ մեքենան խորտակել է գետի մեջ, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ գետը մեքենան քշել տարել է մյուս ափ, երբ տղամարդը մտափոխվել է եւ որոշել փրկել նոր մեքենան:

Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քմահաճ անվանակոչիկը խոշոր կալվածատիրոջ տղան է:

Ոստիկանությունը հետաքննում է դեպքը:

BMW մակնիշի մեքենան Հնդկաստանում արժե 3,5 մլն ռուփի (49 հազար դոլար), իսկ Jaguar-ը՝ 4-5 մլն ռուփի: