Ղրղզստանում պատանդ վերցնելու համար ձերբակալել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ապարատի նախկին ղեկավար, նրա մտերիմ խորհրդական Ֆարիդ Նիյազովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մայիսմեկյան շրջանային դատարանի դատավորը որոշում է ընդունել Նիյազովին տեղափոխել քննչական մեկուսարան մինչեւ հոկտեմբերի 8-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Չորեքշաբթի երեկոյան հատուկջոկատայինները գրոհել են նախկին նախագահի՝ Քոյ-Տաշ գյուղում գտնվող տունը: Նրանք Աթամբաեւի աջակիցների դեմ հատուկ միջոցներ են կիրառել: Աջակիցները պատասխան կրակ են բացել ու պատանդ վերցրել 6 հատուկջոկատայինի: Հաջորդ օրը բախումները վերսկսվել են, ինչի արդյունքում տուժել է 98 մարդ, մեկ հատուկջոկատային զոհվել է: