Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեք Աթամբաեւը կասկածվում է կոռուպցիայի մեջ քրեական հեղինակության գործով, որն անօրինաբան ազատ էր արձակվել բանտից։ Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։
«Աթամբաեւին մեղադրանք է առաջադրվել Ազիզ Բատուկաեւի քրեական գործով կառուպցիայի կազմակերպման կասկածանքով»,-հայտարարել է նա։
2013 թվականին քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաեւն ապօրինաբար ազատ էր արձակվել բանտից վատառողջ լինելու պատճառով, քանի որ մինչ այդ բժիշկները եզրակացրել էին, որ նա տառապում է անբուժելի ուռուցքաբանական հիվանդությամբ։ 2018 թվականին սկսվել էր հետաքննությունը Բատուկաեւի հակաօրինական ազատման մասին, որն ազատվելուց հետո անիջապես հեռացել էր հանրապետությունից։
Այս տարվա հուլիսի 27-ին Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել էր Աթամբաեւին նախկին նախագահի կարգավիճակից եւ անձեռնմխելիությունից զրկելու օգտին մի շարք օրինախախտումներ կատարելու կասկածանքով, այդ թվում՝ Բատուկաեւի գործի առնչությամբ։
Աթամբաեւը ձերբակալվել է հինգշաբթի իր առանձնատանը շուրջ մեկ օր տեւած հատուկ գործողությունների արդյունքում։ Նախկին նախագահը բազմիցս հերքել է մեղադրանքները, իսկ նրա կողմնակիցները ստեղծել էին դիմադրություն․ հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է մեկ հատուկջոկատային։ Դիմադրության ընթացքում բուժօգնություն ստանալու համար դիմել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը հայտարարել է, որ Աթամբաեւը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցուցաբերելով ուժայիններին։ Հինգշաբթի Աթամբաեւին ձերբակալելու գործողությունների ընթացքում ներգրավված էին մի քանի հազար ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ։ Դատարանը նախկին նախագահին մինչեւ առնվազն օգոստոսի 26-ը կալանավորելու վճիռ է կայացրել․ ներկայումս Աթամբաեւը գտնվում է կալանավայրում։





























