Միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի փաստաբան Մարկ Ֆերնիկը մեղադրել է ԶԼՄ-ներին, կառավարությանն ու դատարաններին մանհեթենյան դատարանում իր պաշտպանյալի ինքնասպանության առնչությամբ, հաղորդում է Fox News-ը։
Մարկ Ֆերնիկը, որը Էփշտեյնի փաստաբաններից մեկն է, Fox News հեռուստաալիքին տված իր հայտարարության մեջ նշել է, որ նա «վրդովված է» Էփշտեյնի մահվան կապակցությամբ եւ «այդ անհեթեթ ողբերգության մեջ շատ մեղք կա»։
66-ամյա Էփշտեյնի մարմինը կախված վիճակում հայտնաբերել էին Մանհեթենի բանտախցում։ Ջեֆրի էփշտեյնը սպասում էր դատավճռին անչափահասների սեռական շահագործման եւ հանցավոր դավադրության մասին գործի շրջանակում։ Ինքը՝ ֆինանսիստը, չէր ընդունում իր մեղքը։
Ներկայումս Էփշտեյնի մահվան հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ը։ Ըստ մեղադրող կողմի՝ սեքս սկանդալում ներքաշված են բազմաթիվ հանրահայտ քաղաքական գործիչներ։





























