Ամերիկյան Յուտա նահանգում արջը կծել է քեմփինգում փրկված 13-ամյա տղայի դեմքը, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:

Դեպքը տեղի է ունեցել Կոլորադո գետի ափին: Արջը կծել է դեռահասի այտն ու ականջը: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Հեռուստաալիքը չի հաղորդում, թե ինչպես է հաջողվել փրկել երեխային կենդանուց:

Նշվում է, որ շրջակա միջավայրի պահպանության փորձագետները փորձում են գտնել եւ քնեցնել արջին:

Հետաքննիչները հայտնել են, որ կենդանուն որոնում են շների օգնությամբ, ինչպես նաեւ տեղադրված թակարդների միջոցով: