ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը մի շարք սխալներ է կատարել եւ դրանով սասանում է 2020 թվականի նախագահական մրցապայքարում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հաղթելու իր ունակության նկատմամբ հավատը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Բայդենի վերջին վրիպումները եւ սխալները մի քանի կուսակցական ակտիվիստների ստիպում են նյարդայնանալ եւ կասկածներ են հարուցում այն կապակցությամբ, որ քաղաքական գործիչն այնքան ուժեղ է, որքան 2008 եւ 2012 թվականներին, երբ առաջադրվել էր փոխնախագահի պաշտոնում:
Այսպես՝ Բայդենը վերջերս հայտարարել էր, որ «չքավոր երեխաները նույնքան խելացի են ու տաղանդավոր, որքան սպիտակամորթ երեխաները»:
Ասածից հետո թեկնածուն արագ շտկել էր այն՝ նշելով, որ նկատի ուներ «հարուստ ընտանիքների երեխաներին»:
Դրանից բացի, Բայդենը ինչ-որ առիթով ասել էր. «Մենք փաստերին ենք հավատում, այլ ոչ ճշմարտությանը»:
Դրանից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հետաքրքրվել է՝ եւս որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Բայդենը չի համապատասխանում Միացյալ Նահանգների նախագահի դերին:





























