Հարավային Կորեան Ճապոնիային բացառել է նախընտրելի առեւտրային գործընկերների ցուցակից՝ այդպիսով պատասխանելով դիվանագիտական սկանդալի ֆոնին Սեուլի առեւտրային կարգավիճակը նվազեցնելու մասին Տոկիոյի վերջին որոշմանը, հաղորդում է AP-ը:
Սեուլում հայտարարել են, որ որոշ հարավկորեական ընկերություններ կարող են բացառություններ ստանալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, որը սովորաբար կիրառվում է զգայուն փոխադրումներում առավել ցածր առեւտրային կարգավիճակով:
Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մասահիս Սատոյի խոսքով՝ Սեուլի քայլերը սահմանափակ կլինեն, քանի որ Ճապոնիան մեծ քանակությամբ զգայուն նյութեր չի ներմուծում Հարավային Կորեա:
Ճապոնիան ավելի վաղ Հարավային Կորեային բացառել էր նախընտրելի առեւտրային գործընկերների ցուցակից, ինչն ուժգնացրել էր Սեուլի մտավախությունները՝ կապված արտահանման-կախումային տնտեսության հետ, որում շատ արտադրողներ զգալի չափով ապավինում են Ճապոնիայից ներմուծված նյութերին եւ պահեստամասերին:





























