Իսպանիայի Վենտալյո բնակավայրում կայծակի հարվածից հետո սկսված հրդեհն անիվների վրա 40 տուն է ոչնչացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Periodico-ին:
Կրակը տարածվել է 1,5 հազար քառ. մ տարածքի վրա: Մարման աշխատանքներին ներգրավվել է 6 հրշեջ ջոկատի մարտկան հաշվարկ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան;
Կիրակի Կատալոնիայի մի շարք բնակավայրերում հորդառատ անձրեւներ են սկսվել, ինչը հանգեցրել է փողոցների հեղեղմանը, ճանապարհների փակմանն ու երթեւեկության խնդիրներին:





























