Իսպանական Գրան Կանարիա կղզում անտային հրդեհներ են մոլեգնում: Այս գիշեր մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ քամին տարածել է կրակն ավելի մեծ տարածքով: Բռնկվել է ավելի քան հազար հա տարածք: Բացի այդ, տարածաշրանում 30 աստիճան շոգ է, հաղորդում է Reuters-ը:
Իշխանությունները խոստովանում են, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այսօր շարունակվել է Տեհեդայում, Արտենարում եւ Հալդարում մարդկանց տարհանումը: Հանգստյան օրերին ավելի քան հազար մարդ է լքել իր բնակավայրը:
Իշխանությունների տվյալների համաձայն՝ կրակը տարածվել է նաեւ Պինար-դե-Տամադաբա ազգային պարկում եւ մոտակա զբոսաշրջային շրջաններում: Հրշեջների խոսքով՝ կրակը մոլեգնում է կղզու մայրաքաղաքից՝ Լաս Պալմասից 30 կմ-ի վրա եւ սպառնում է մի քանի քաղաքի:
Արտակարգ իրավիճակների ավելի քան 200 մարդ է մարում կրակը: Ցերեկային ժամերին օգնության են հասնում ուղղաթիռները:
Անտառները հրդեհվել էին շաբաթ օրը: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ պատճառներից մեկը կարող է լինել եռակցման ապարատի կայծը. բնակիչներից մեկը նորոգել է դարպասը: Կասկածյալը ձերբակալվել է:





























