Սիդնեյում անցորդների վրա մաչետեով զինված տղամարդու հարձակման հետեւանքով մի կին վնասվածքներ է ստացել: Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակվողը կալանավորվել է, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավստրալական ABC-ի տվյալներով՝  տեղական ժամանակով մոտ 15:00-ին  մաչետեով զինված տղամարդը փորձել է հարձակվել քաղաքի կենտրոնում գտնվող  մարդկանց վրա: Դեպքի ականատեսները կարողացել են բռնել տղամարդուն մինչ ոստիկանության ժամանումը:

Տուժածին տեղափոխել են Սենթ Վինսենթ հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:

Հատուկ գործողության ընթացքում ոստիկանները փակել են Սիդնեյի կենտրոնը: Ոստիկանությունում կարծում են, որ հասարակության  անվտանգության համար սպառնալիք այլեւս չկա: Հարձակվողի դրդապատճառների մասին դեռեւս հայտնի չէ: