Թայվանը հայտարարել է, որ մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ հասցնելով վերջին 10 տարվա ընթացքում ռեկորդային գումարի: Հայտարարությունն արվել է Չինաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին:

Երկրի բյուջեի, հաշվապահության եւ վիճակագրության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ նախագահ Ցայ Ին-վենի կաբինետը հավանություն է տվել տարեկան 8,3%-ի չափով ռազմական ծախսերի մեծացման համար՝ սկսած հունվարից, մինչեւ 411,3 մլրդ տենգեի (13,11 մլրդ դոլար) չափով, հաղորդում է Reuters-ը:

«Հակառակորդի սպառնալիքների արձագանքման եւ ազգային անվտանգության ապահովման նպատակով պաշտպանական բյուջեն շարունակում է կայուն աճը»,- ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությանը նշել է, որ մեծ գումարներ է հատկացնում արտասահմանում առաջատար զենքի ձեռքբերման եւ կամավորական ուժերի ստեղծման համար: