«Ժամանակ»-ը պարզել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի գործով որպես վկա ներգրավված է նաեւ ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը):
«Ըստ մեր աղբյուրի, հենց Լեւոն Սարգսյանի` անվտանգության խոստումով է Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի քրոջ որդին համաձայնել «հանձնվել» իրավապահներին, իսկ երբ գործով հանձնվելուց հետո գործի քննությունը նրա համար նախատեսել է ցմահ ազատազրկում, Լեւոն Սարգսյանը այլ դեպքերի նման հրաժարվել է միջամտել գործին, որից հետո միայն` գործի մասին Սերժ Սարգսյանի տեղեկանալուց հետո, գործը այլ ընթացք է ստացել։
Հիշեցնենք, ըստ մեր նախնական տվյալների, այս գործը, որի մեջ ներգրավված են ՀՀ ոստիկանության գործող այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կապված են Արաբկիրում կատարված մի սպանության գործի հետ, որը սխալ է քննվել եւ հանցանքը միտումնավոր բարդվել է անմեղ մարդու վրա` պատասխանատվությունից զերծ պահելով իրական հանցագործին»,-գրում է օրաթերթը:





























