Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է -ը:
Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DC 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























