Վրաստանի արդարադատության նախարարությունն անցած շաբաթ դիմել է ռուսական կողմին` խնդրելով Վրաստան արտաքսել «օրենքով գող» Վաթո Կիպիանիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով նախարարության ներկայացուցիչ Խաթունա Իոսավային:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Կիպիանին ձերբակալվել էր մարտի 21-ին Մոսկվայում` առեւանգման եւ շորթման մեղադրանքով:
Կիպիանին Վրաստանում մեղադրվում է քրեական օրենսգրքի 223 հոդվածով («Անդամակցություն հանցավոր աշխարհին»): Վրաստանում նա մեղադրվում է նաեւ ապօրինի խաղադրույքների ու «օբշչակի» համար գումարներ հավաքելու մեջ: Այդ գործով արդեն դատապարտվել են երեք անձ, այդ թվում հայտնի ֆուտբոլիստ Գերոգի Դեմետրաձեն:





























