Երգիծաբան Վլադիմիր Վինոկուրը չի կարողանա մոտ ժամանակներս իր անվամբ օղի թողարկել։ РБК daily թերթը գրում է, որ «Ռոսալկոհոլը» կասեցրել է գործարանի լիցենզիան, որտեղ շշալցվում է «Վինոկուր» անվանումով օղին:
Թերթը գրում է, որ «Ռոսալկոհոլի» պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ գործարանը չի վճարել հարկերը։ Ձեռնարկությունում չինովնիկների «պրիտենզիաները» որակում են որպես թյուրիմացություն եւ հուսով են, որ լիցենզիան կվերականգնվի։
2005 թվականին Վինոկուրը հիմնադրել էր «Վինոկուր եւ Կո» առեւտրային տունը, որը զբաղվում է «Վինոկուր» անվանումով ալկոհոլի եւ սննդամթերքի թողարկմամբ։ Ավելի ուշ արտիստը բացի ալկոհոլից մյուս ապրանքների համար դադարեցրել էր անվանական բրենդի արտադրությունը։




























