Վրացական կառավարության եւ Բոլիվուդի միջեւ մոտ ժամանակներս համաձայնագիր կստորագրվի եւ հնդիկ պրոդյուսերները Վրաստանում կսկսեն ֆիլմերի նկարահանումները:
Ինչպես հայտնել է Ներդրումային գործակալության տնօրեն Քեթի Բոչորիշվիլին, ֆիլմերի նկարահանումները կսկսեն համաձայնագրի ձեւակերպումից հետո՝ մայիսին։ Սկզբնական փուլում խոսքը գնում է երկու ֆիլմի մասին, գրում է «Գրուզիա online»-ը:
Նշենք, որ հունվարին բոլիվուդցի պրոդյուսերներն ացելել էին Վրաստան։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան, Բոլիվուդը կօգտվի Վրաստանում առկա հարկային ռեժիմից, ինչպես օտարերկրյա ցանկացած այլ ներդրող։




























