Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կրտսեր որդին իր աջակցությունն է հայտնել Օ-դե-Սեն դեպարտամենտի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված եւ ընտրված Պատրիկ Դեւեջյանին, գրում է Nouvelles dArménie-ն։
Սա նոր շրջադարձ է օ-դե-սենյան դրամայում։ Օ-դե-Սենի Գերագույն խորհրդի գլխավոր խորհրդական Ժան Սարկոզին մարտի 28-ին France-Presse գործակալությանն ասել է, որ դեպարտամենտի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում սատարում է Պատրիկ Դեւեջյանին։
Նման կտրուկ շրջադարձի պատճառ, համաձայն երկու գործիչների համատեղ հայտարարության, դարձել է «աջ հանրապետական տարբեր ուժերի միավորման անհրաժեշտությունը եւ քաղաքական կլիմայի մեղմացումը»։
Ֆրանսիական Le Figaro-ի վկայությամբ երկու նոր համախոհները գործարքը կնքել են երկուշաբթի երեկոյան Ելիսեյան պալատում՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ։
Պատրիկ Դեվեջյանը՝ «Ժողովրդական շարժման միությունից», Գերագույն խորհրդի հեռացող նախագահ, մարտի 27-ին վերընտրվել է օ-դե-Սեն դեպարտամենտում, որը համարվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հենարաններից մեկը։ Նախկին նախարարի մրցակցուհի Իզաբել Բակլանին, ով սատարում է նախագահի որդուն՝ Ժան Սարկոզիին, պարտություն է կրել:





























