Անչափահասների հետ սեռական հարաբերությունների գործով դատական լսումներին Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին խնդրում է որպես վկա հրավիրել ամերիկացի դերասան Ջորջ Կլունիին:
Բեռլուսկոնիին մեղադրում են մարոկկացի 17-ամյա անչափահասի` Ռուբի անունուվ պարուհու հետ սեռական կապի համար, գրում Gazeta.ru-ն:
Ապրիլի 6-ին մեկնարկող դատական նիստում դատախազությունը Բեռլուսկոնիին մեղադրելու է այն բանում, որ վերջինս Միլանից ոչ հեռու գտնվող իր մասնավոր ամառանոցում կազմակերպված երեկոների ժամանակ հարաբերություններ է ունեցել «նշանակալի թվով» մարմնավաճառուհիների հետ:
Ռուբին իր հարցաքննության ժամանակ ասել է, թե Կլունին եւ նրա ընկերուհին` իտալացի դերասանուհի Էլիզբեթ Կանալիսը, նման երեկոներից մեկի ժամանակ Բեռլուսկոնիի հյուրերն են եղել:
Ջորջ Կլունին իր հերթին տարօրինակ է համարել վարչապետ Բեռլուսկոնիի` սեռական կապերի գործով իրեն որպես վկա հրավիրելու որոշումը:
«Սա շատ տարօրինակ է, քանի որ ես միայն մեկ անգամ եմ հանդիպել Բեռլուսկոնին, երբ փորձում էի Դաֆուրի համար աջակցություն ունենալ», – Sky News-ին ասել է դերասանը:





























