Կովկասյան ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների ցանցը հրապարակել է  եզրակացություն` Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի փոփոխության մասին:

Եզրակացության համաձայն, սահմանային գծի Ալազանի հատվածում (Կախեթիի շրջան, Արեւելյան Վրաստան) բացահայտվել է տարածքային փոփոխության 69 տեղ: Դրանցից 42-ի դեպքում , փաստացի սահմանը տեղաշարժվել է Վրաստանի կողմը, եւ միայն 27 դեպքում է, որ սահմանը տեղաշարժվել է ի վնաս Ադրբեջանի: Վրաստանի տարածքային կորուստը կազմել է մոտ 293 հա, տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»: