«Արմավիա» ավիաընկերությունը շտկում է իր սխալը եւ հայտարարում, որ Երեւան-Մյունխեն չվերթը երեկ՝ մարտի 29-ին, չի հետաձգվել, քանի որ այն առայժմ չի էլ իրականացվում. այս ուղղությամբ թռիչքներ կսկսեն իրականացվել միայն ապրիլի 21-ից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան։
Նշենք, որ երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգել էր Երեւան-Հռոմ, Երեւան-Ռոստով եւ Երեւան-Դելի ուղղությամբ չվերթները, որոցից առաջինը կկատարվի այսօր՝ մարտի 30-ին, իսկ նախորդները, Ավետիսովայի տեղեկացմամբ,երեկ արդեն իսկ իրականացվել են։
«Չվերթերը հետաձգվել են երկու օդանավերի՝ տեխզննության փուլում գտնվելու պատճառով։ Դրանցից մեկն անսարք է, մյուսը 7 օրով գործուղվել է Սեյշելյան կղզիներ»,- ասել էր Ավետիսովան։




























