«Եվրատեսիլի» մրցույթում Ուկրաինայի, Մալթայի եւ Սան-Մարինոյի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանի առավել հեղինակավոր եւ հայտնի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը` Armenian National Music Awards-ին:
Ուկրաինայի ներկայացուցիչ Միկա Նյուտոնն ուղիղ եթերում ներկայացրել է մրցութային «Angel» երգի նոր տարբերակը:
Հայաստանում գտնվելու երկու օրվա ընթացքում Միկա Նյուտոնը ծանոթացել եւ ընկերացել է Մալթայի եւ Սան-Մարինոյի, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Հայաստանը ներկայացնող Emmy-ն շատ հյուրընկալությամբն է ընդունել իր հյուրերին եւ, թեեւ ժամանակը շատ սուղ էր, Միկան եւ մնացած մասնակիցները հասցրել են մի քիչ զբոսնել Երեւանում եւ համտեսել հայկական ազգային ուտեստներ, տեղեկացնում է siteua.org-ը:
«Երեւանում շատ տաք է: Եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ ջերմաստիճանը 18-ից բարձր է, այլ մարդիկ այնտեղ շատ հյուրընկալ են եւ կենսուրախ. շատ ժպտադեմ են, միշտ պատրաստ են հյուրընկալել, կերակրել եւ օգնել: Ես հրավիրել եմ Emmy-ին, Glen-ին եւ Senit-ին այցելել Ուկրաինա: Մեզ մոտ էլ ամեն ինչ շատ համեղ է եւ աներեւակայելի գեղեցիկ: Այնպես որ սպասում եմ իմ հյուրերին»,- պատմել է Միկան:
Երգչուհին չի դիմացել գայթակղությանն ու իր ընկերների համար Երեւանից իր հետ տարել է մսից պատրաստված ազգային ուտեստներ, կոնյակ եւ ծիրանի գինի:





























