Ղազախստանում կորել է ընդդիմադիր «Գոլոս ռեսպուբլիկի» թերթը հրատարակող ձեռնարկության տնօրեն Դանիյար Մոլդաշեւը, հաղորդում է «ԿազԹԱԳ» գործակալությունը:
«Նախորդ ուրբաթ Դանիյար Մոլդաշեւը խմբագրության գործերով մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է «Ռեսպուբլիկա» ինտերնետ-պորտալի աշխատակիցների հետ: Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, օդանավակայանից տուն գնալու ճանապարհին նրան ծեծի են ենթարկել եւ թալանել: Գողացել են կարեւոր փաստաթղթեր, որոնք նա բերում էր Մոսկվայից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդել է թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Օքսանա Մակուշինան, Մոլդաշեւը ծեծի ենթարկվելուց հետո զանգահարել է խմբագրություն եւ հայտնել տեղի ունեցածի մասին:
Միջադեպի հետ կապվծ, «Գոլոս Ռեսպուբլիկի» թերթը նախատեսում էր մամուլի ասուլիս կազմակերպել Մոլդաշեւի մասնակցությամբ: «Սակայն նա կորել է եւ չի պատասխանում հեռախոսազանգերին»,- ասել է Մակուշինան:





























