Լոնդոնում անցկացված «Մարդ, որը փոխեց աշխարհը» կոչվող մրցանակի դափնեկիրներ են դարձել CNN –ի հիմնադիր Թեդ Թերները, քենիական ինժեներ Էվանս Վադոնգոն եւ բրիտանացի գիտնական Թիմոթի Ջոն Բերներս-Լին:
Մրցանակաբաշխության արարողությունը վարել են դերասաններ Քեվին Սփեյսին եւ Շերոն Սթոունը: Այն նվիրված է եղել Միխայիլ Գորբաչովի 80-ամյակին: Նախատեսվում է, որ մրցանակաբաշխությունն ամենամյա կլինի:
«Գորբի-80» բարեգործական համերգին ներկա են գտնվել Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն, դերասանուհի Միլա Յովովիչը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը:
«Գորբի-80»-ի կապակցությամբ Financial Times-ը գրել է, որ նման իրադարձությամբ կարող էր պարծենալ մարդը, ում ջանքերի շնորհիվ վերջ դրվեց «սառը պատերազմին»:





























