Հայտնի այլախոհ Վլադիմիր Բուկովսկին մտադիր է հասնել նրան, որ կալանքի սանկցիա տրվի ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին`նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ:
Վլադիմիր Բուկովսկին ուզում է, որ Գորբաչովը պատասխանատվության ենթարկվի` հակախորհրդային ելույթները ճնշելու վերաբերյալ 1989-91 թվականներին արձակած իր հրամանների համար: Այդ ժամանակ Թբիլիսիի, Բաքվի եւ Վիլնյուսի քաղաքացիական հասարակության դեմ օգտագործվել է խորհրդային բանակը, ինչի հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ, առնվազն երկու հազար մարդ վիրավորվել է:
Երեկ Լոնդոնի Վեստմիրյան գլխավոր դատարանը մերժել է Բուկովսկու հայցը`ԽՍՀՄ առաջնորդի կալանքի եւ հարցաքննության վերաբերյալ:
Իրավապաշտպանի ներկայացուցիչները մտադիր են բողոքարկել դատարանի մերժումը: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին հայտնել է ինքը` Բուկովսկին: Նրա խոսքով` դատարանը որոշումը կայացրել է փակ դռների հետեւում «խորհրդային ժամանակների վատ ավանդույթների` «հեռախոսային արդարադատության» կիրառմամբ:
Դատարանը հրաժարվել է կալանքի որոշում կայացնել, հիմնվելով նրա վրա, որ
իբր Գորբաչովը համարվում է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը: Բուկովսկին կտրականապես մերժում է այս փաստարկներն եւ խոստանում, որ կպայքարի մինչեւ վերջ` կոմունիստների զանգվածային սպանությունների հարցում արդարադատության հասնելու համար:





























