Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն ցանկություն չունի խոսել  Սահակաշվիլիի կատարած սխալների մասին, հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

Շեվարդնաձեն ամենամեծ սխալը համարում է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահ դառնալու հանգամանքը, չցանկանալով նշել նրա ղեկավարության ընթացքում Սահակաշվիլիի թույլ տված սխալների մասին:

«Չնայած թերություններին, այն, որ Վրաստանը այսօր անկախ է, դա արդեն լավ է: Իսկ, թե ինչպես է այն ղեկավարվում եւ ինչ հարցեր են լուծվում , դա այլ խնդիր է»,-ընդգծել է նախկին նախագահը: