Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը ՇվեդիայիԱԳ նախարար Կառլ Բիլդտին մեղադրում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օգտին ներքին եւ արտաքին լոբբիստական քայլեր անելու մեջ: Այս մասին հայտում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Կառլ Բիլդտը Սահակաշվիլիի գլխավոր աջակիցն է եւ նրա սեւ գործերի հիմնական սպիտակեցնողը: Նա արդարացրեց Վրաստանի հեղափոխությունը, ինչպես նաեւ Ցխինվալիում կազմակերպած գործողությունները: Կառլը համաձայն է Սահակաշվիլիի կեղծ ընտրություններին եւ ընտրությունների ժամանակ նրա կողմից ուղարկված փորձագետները որոշումները կայացնում էին Սահակաշվիլիի օգտին»,-հայտարարել է լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իոսեբ Շատբերաշվիլին:

Կուսակցության կարծիքով, Շվեդիայի ԱԳ նախարարը Սահակաշվիլիի վարչակարգի պահպանման համար ամեն ամիս նրան է տրամադրում 13 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Շվեդիայի ԱԳ նախարարի այցը հետաձգվել էր եւ նա Վրաստան է ժամանել այսօր` մարտի 31-ին: