«Ամենամեծ ապրիլմեկյան կատակն այն է, որ ես ծնվել եմ ապրիլի 1-ին, ավելի ծիծաղելի բան մտածել հնարավոր չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է հանրապետական պատգամավոր Ռազմաիկ Զոհրաբյանը, ով այսօր դարձել է 61 տարեկան:

Պատգամավորը հավելել է, որ սիրո ծնունդ է: Քանի որ պատգամավորը ծնվել է ապրիլի 1-ին, նա այդ օրվան այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Ես սովոր չեմ հանդիսավոր նշել իմ ծննդյան օրը: Ճիշտ է, կուսակցությունում փոքրիկ ֆուրշետներ են կազմակերպում, եւ վերջ»,- հավաստիացրել է պատգամավորը եւ նշել, որ 60-ից հետո ընդհանրապետ չի ուզում նշել իր ծննդյան օրը: