Ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները, ապրիլի 1-ին գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Տերյան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Սուրեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ գիշերը, բնակարաններից մեկի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել է համակարգիչ` մոնիտորով եւ տպող սարք:
Կատարվում է նախաքննություն:





























