Ապրիլի 3-ին ժամը 1-ին Աշտարակի խճուղու մոտից թիվ 3 բուժմիավորում է տեղափոխվել 1963-ին ծնված Հրայր Պետրոսյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պետրոսյանը, վարելով Գազել-32213 մակնիշի Տ-2522 համարանիշի թիվ 52 երթուղային տաքսին, Աշտարակի խճուղիով ընթանալիս ընդհարվել է Կարմիր Խաչի հարեւանությամբ գտնվող Միկա բենզալիցքավորման կայանի բետոնե միջնապատին եւ ստացել վնասվածքներ:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Քննիչի հանձնարարականով Գազելը տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:













Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























