Ստամբուլահայ համայնքն իրականացրել է իր ամենամյա Մեծ Պահքի ուխտագնացությունը Կայսերի եւ Հաթայ նահանգներ` տեղի հայկական եկեղեցիներում պատարագներ մատուցելով:

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ուխտագնացությունը ղեկավարող Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի` Թուրքիայի համար ուղղված աղոթքը:  Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հայտնում են` «հայկական համայնքը աղոթում է Թուրքիայի համար» վերնագրերով:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը,  Հաթայ նահանգի (Կիլիկիա) Իսքենդերունի Քառասուն մանկաց եկեղեցում  իր խոսքում հետեւյալն է ասել. «Աստված, Թուրքիայի միսնությունն ու ամբողջականությունը թող չխախտվի: Թող երկրի երջանկությունն ու բարեբերությունն ավելանա եւ շարունակվի»: