Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ապրիլի 3-ին կայացած նախագահական ընտրություններում ստացել է ձայների 94,82% -ը: Սրանք exit-poll-ի արդյունքներն են, որոնք ապրիլի 3 –ի երեկոյան հրապարակել է կառավարող «Նուր Օթան» կուսակացության գրասենյակը:
Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններ երկրում պետք է անցակացվեին 2012 թ-ին: Սակայն 2011թ. հունվարին խորհրդարանը ընդունել էր սահմանադրական փոփոխություններ, ըստ որոնց պետք է անցկացվեր նախագահ Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020 թ-ը երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե: Երկրի ղեկավարը սակայն չէր ստորագրել այդ օրենքը եւ ուղարկել էր Սահմանադրական խորհուրդ, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել այն: Դրանից հետո Նազարբաեւը վաղաժամկետ նախագահական ընտրություններ էր նշանակել:
70-ամյա Նազարբաեւը իշխանությունում է ավելի քան 20 տարի: 2011թ. հունվարին ժողովրդին հղած ուղերձում նա ասել էր, որ եթե առողջությունն ու ուժերը ներեն, ապա կաշխատի այնքան, որքան հարկավոր կլինի ժողովրդին:





























