Հյուսիսային Կորեայում 2009 եւ 2010 թվականներին լրտեսության եւ վնասարարության մեղադրանքով մահապատժի են ենթարկվել երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` Ֆինանսների եւ հեռահաղորդակցության նախարարները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը։

Ըստ պարբերականի, հեռահաղորդակցության նախկին նախարար Կիմ Էն Սամը դատապարտվել է 2004թ ապրիլին երկաթուղու կայարանը պայթեցնելու գործով։  Սա գնահատվել է որպես դիվերսիա Չինաստանից վերադարձող Հյուսիսային Կորեայի նախագահ  Կիմ Չեն Իրի հատուկ գնացքի դեմ: Քանի որ գնացքի երթուղու եւ ժամանման ժամկետների մասին հայտնի էր միայն հեռահաղորդակցության նախարարին եւ նրա մոտ շրջապատին, Կիմ Էն Սամին մեղադրվել է տեղեկատվության արտահոսքի մեջ:  

Ֆինասների նախկին նախարար Մուն Իլ Բոնին մահապատժի են ենթարկել 2009թ դեկտեմբերին դրամական բարեփոխումները տապալելու համար։ Բարեփոխումները հանգեցրել էին գնաճի եւ ապրանքային դեֆիցիտի սրման:

Հիշեցնենք, որ այդ գործով անցած տարվա ապրիլին գնդակահարվել էր Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլանային-ֆինանսական բաժնի ղեկավար Պակ Նամ Գին։