Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաեւ Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաև մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:

Այցը կայանալու է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով: