Վրաստանը Սեւ ծովի ջրափնյա գծում տարածքներ է կորցնում: Այս մասին, ըստ վրացական «Պիրվելի» գործակալության, հայտարարել է Վրաստանի Կանաչների կուսակցությունը:
Ինչպես հայտնել է կուսակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն, այդ ամենը ծովի փոփոխության հետեւանքն է, որը տեղի է ունենում ոչ թե բնական ձեւով, այլ մարդկանց միջամտությամբ:
«Սեւ ծովի ափամերձ գծում տագնապալի իրավիճակ է: Երբ թուրքերը Ճորոխի գետի վրա պատնեշներ կառուցեցին, ծովափնյա գիծը կորցրեց հիմնական նյութը` ավազը եւ քարը: Այդ նյութը բերում էր Ճորոխ գետը, որն էլ Վրաստանում միանում էր Սեւ ծովին: Իսկ հիմա այն մնում է Թուրքիայի տարածքում, իսկ Բաթումիում օրինակ, ծովը ավելի է ձգվում դեպի ափը: Մեղավորը թուրքերն են եւ նրանց պատնեշները»,-հայտարարել է կուսակցության առաջնորդը:
Նրա խոսքով Փոթիում ծովն առաջ է եկել 1 կմ-ով, որի հետեւանքով Փոթիի տները եւ այլ շենքերը հայտնվել են ջրի տակ:





























