Կոտ դ`Իվուարում նախագահական ընտրություններում հաղթած Ալասան Ուատարեի կողմնակիցները գրավել են երկրի չճանաչված նախագահ Լորան Գբարգոյի Աբիջանում գտնվող նսստավայրը: Այս մասին ապրիլի 5-ին հայտարարել է Ուատարեի ներկայացուցիչը:
Հայտնի չէ` Գբարգոն գտնվել է նստավայրում, թե ոչ: Ինչպես նաեւ հայտնի չէ, թե արդյոք Ուատարեի կողմնակիցներին հաջողվել է ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Աբիջանը, որը երկրի տնտեսական մայրաքաղաքն է համարվում, գրում է Lenta.ru-ն:
Ապրիլի 4 –ին Ուատարեի կողմնակիցները հայտնել էին, թե իրենց հաջողվել է շրջափակել Աբիջանը, որի մեծ մասը Գբարգոյին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ էր: Հենց այդ օրն էլ ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի օդային ուժերը հարվածներ էին հասցրել Գբարգոյի ամրություններին, ինչպես նաեւ նրա նստավայրին:





























