Մարտի վերջին փախուստի դիմած Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Կուսայի նկատմամբ պատժամիջոցները հանվել են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը փետրվարի 25-ին ֆինանսական պատժամիջոցներ էր սահմանել Լիբիայի կառավարության, այդ թվում` դրա անդամ Մուսա Կուսայի նկատմամբ: Լիբիական ղեկավարության հաշիվներում, ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, սառեցվել է ընդհանուր առմամբ 30 մլրդ դոլար, գրում է Lenta.ru-ն:
«Կուսայի փախուստը եւ նրա նկատմամբ պատժամիջոցների դուրս բերումը պետք է ոգեշնչի լիբիական կառավարության մյուս անդամներին `հետեւելու նրա օրինակին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվիդ Կոենը:
Կուսան, որը փախել էր Մեծ Բրիտանիա, Լոնդոն հասնելուն պես հայտարարել էր, թե հրաժարվում է Լիբիայի արտգործնախարարի պարտականություններից եւ խնդրում է իրեն չհամարել Լիբիայի կառավարության անդամ:





























