Նախնական տվյալներով Հայիթիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է հայտնի երգիչ Միշել Մարտելին:
Այդ մասին հայտարարել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը: Քվերակության տոկոսները կհայտարարվեն ավելի ուշ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հայիթիում կայացել էր մարտի 20-ին, սակայն դրա արդյունքների ամփոփումը ձգձգվել էր քաղաքական բարդ իրավիճակի պատճառով: Քվերակությունն ուղեկցվել էր թեկնածուների կողմնակիցների միջեւ բախումներով:
Մարտելիի հիմնական մրցակիցը երկրի նախկին նախագահի տիկինն էր` Միրլանդ Մանիգան:





























